Posted in 3- դասարան, Մայրենի

Կոմիտաս Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հարցեր և առաջադրանքներ

1. Գրի՛ր պակասող բառերը:
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:
Դեղին տերև
կարմիր ամպ
սառը օդ
անձրևային եղանակ
ցուրտ  օր

3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի
աշունը, նաև նկարի՛ր:

Աշունը շատ գեղեցիկ է մեր դպրոցի այգում։ Այգու ծառերի տերևները տարբեր գույներ են լինում՝ նարնջագույն, դեղին, կարմիր։ Տերևները ընկնում են գետնին և խշխշան դառնում։

Posted in 3- դասարան, Մայրենի

Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում

էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին:

Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը

տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ

հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում` եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ

ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը

երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի

շարվում, պարանից քաշում ու գոռում.

Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու եցին է շարժվել: Ուրախանում  են ու գոռում.

-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են

կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ

եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով ներկի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառերը:

 

  1. Կարմիրով ներկի՛ր ովքե՞ր հարցին պատասխանող բառերը:

 

  1. Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:

Խորամանկ -միամիտ

Սխալ -ճիշտ

Ավել -քիչ

Ծեր -ջահել

Մոտենալ –հեռանալ

  1. Տրված բառերից ընտրի՛ր համապատասխան զույգերն ու կազմի՛ր բարդ բառեր:

Գյուղ, մատ, տուն, չափ, տղա, մեջ, զանգակ, մարդ

Տղամարդ, գյուղամեջ, մատնաչափ, զանգակատուն

 

  1. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը:

Նրանք շատ միամիտ մարդիկ էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար:

Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում:

 

Posted in 3- դասարան, Մայրենի

Կոմիտաս Աշնան օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Գրի՛ր պակասող բառերը:
Սևուկ ____________ վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար ____________։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ ____________։
Երկիր քուն դրավ,
Եվ ____________ թռավ։
2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:
____________ տերև
____________ ամպ
____________ օդ
____________ եղանակ
____________ օր
3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:
4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի
աշունը, նաև նկարի՛ր:

Posted in 3- դասարան, Մայրենի

Հով․ Թումանյան Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գտա՞ր, զավա՛կս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:

Տղան  շատ բարի ու անհանգիստ  էր, իսկ  մայրիկը  շատ  էր սիրում իր տղային։

 

  1. Ի՞նչ երազանք ուներ տղան:

Տղան  շատ  էր  ուզում  գեղեցիկ տուն ունենալ։ Եվ մի օր տղան մայրիկին  ասաց, որ  գնում  եմ  ես գտնել ամեն գեղեցիկ տունը։

 

  1. Նկարագրի՛ր տղայի խրճիթը:

Խրճիթում   գորշ էր,    հին  էր,   ձանձալիր  էր։

  1. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել:

Posted in 3- դասարան, Մայրենի

Հով․Թումանյան « Թռչունի մտածմուքը»

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։