Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, — պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:
Առաջադրանքներ
1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:
Շերամ- հյուսող որդ։
2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:
Քնքուշ աղջիկ
օգտակար խաղ
իմաստուն ծերունի
փոքր երեխա
շատակեր շուն
ապերախտ մարդ
3.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գրի՛ր այդ բառերի հոմանիշներն ու հականիշները։
սխալվում-վրիպել-անսխալ
ահագին-մեծ- փոքր
փոքր-մանր-մեծ
շատ-բազմաթիվ-քիչ
իմաստուն-գիտունիկ-անգետ
քնքուշ-նուրբ-կոպիտ
շատակեր- ուտող-քչակեր
4. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:
Քնքուշ աղջիկը բակում օգտակար խաղ էր խաղում։ Հետո եկավ իմաստուն ծերունին։ Իմաստուն ասաց․
-Քնքո՛ւշ աղջիկ, դու ունե՞ս շատակեր շուն։
Իսկ աղջիկն ասաց, որ ունի։Երբ գնում էր իմաստունը աղջկա մոտ մի փոքր երեխա եկավ և ասաց։
-Կարող եմ քեզ հետ խաղալ ։
Աղջիկը պատասխանեց, որ երկուսով ավելի հավես է։ Հետո եկավ մի ապերախտ մարդ և ասաց․
-Կարող եք ասել ժամը քանիսն է։ Երեխաները ասացին մարդուն գնացեք տուն և ժամացույցից նայեք տեսեք ժամը քանիսն է։