Posted in 3- դասարան, Ընթերցարան

Ղ․ Աղայան «Մեղուն ու մարդը»

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, — պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:

— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

Շերամ- հյուսող  որդ։

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

Քնքուշ աղջիկ

օգտակար խաղ

իմաստուն ծերունի

փոքր երեխա

շատակեր շուն

ապերախտ մարդ

3.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գրի՛ր այդ բառերի հոմանիշներն ու հականիշները։

օգտակար-արդյունավետ- վնասակար

սխալվում-վրիպել-անսխալ

ահագին-մեծ- փոքր

 փոքր-մանր-մեծ

շատ-բազմաթիվ-քիչ

 իմաստուն-գիտունիկ-անգետ

քնքուշ-նուրբ-կոպիտ

շատակեր- ուտող-քչակեր

4. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

Քնքուշ  աղջիկը բակում  օգտակար խաղ էր  խաղում։  Հետո  եկավ իմաստուն  ծերունին։  Իմաստուն ասաց․

  -Քնքո՛ւշ աղջիկ, դու  ունե՞ս   շատակեր շուն։

Իսկ  աղջիկն ասաց, որ ունի։Երբ  գնում էր  իմաստունը աղջկա մոտ մի  փոքր երեխա եկավ և ասաց։

-Կարող եմ քեզ  հետ խաղալ ։

Աղջիկը պատասխանեց, որ  երկուսով ավելի հավես է։  Հետո եկավ մի ապերախտ մարդ և ասաց․

-Կարող եք ասել  ժամը քանիսն է։  Երեխաները ասացին մարդուն գնացեք  տուն և  ժամացույցից նայեք տեսեք ժամը քանիսն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով