Posted in 3- դասարան, Ռադիո

Ռադիո կենդանիների և թռչունների մասին

Կոալա

Կոալաները պարկավոր արջ են, մագլցող պարկավորների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը 60-82 սմ է, կշիռը՝ 5-16 կգ։ Սնվում է էվկալիպտի տերևներով։ Մորթին մոխրագույն է, խիտ, փափուկ և արժեքավոր։ Ապրում են Ավստրալիայում։

Մանդարին

Մանդարին տեսակի գունավոր բադիկները բնակվում են հարավարևելյան Ասիայում, Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայի որոշ հատվածներում: Երբ կենդանին ձվից դուրս է գալիս, մայր բադն սկսում է համոզել իր ձագին՝ ցատկել ծառից:

Կենգուրու

Ագեվազները ծնվում են փոքրիկ՝ ընդամենը 2-2.5 սանտիմետր և ամբողջ կյանքի ընթացքում շարունակում են աճել։ Մայր ագեվազը փորին ունի հարմարավետ պարկ, որտեղ էլ պահում է իր ձագին։Ագեվազի ծնվելուց հետ,ձագը կառչում է մոր մազերի և ընկնում է մոր պարկի մեջ։

Կարմիր պանդա

Կարմիր պանդաները շատ լավ են կարողանում հավասարակշռություն պահպանել իրենց խիտ պոչի շնորհիվ: Դրանք բնակվում են հարավային Տիբեթում, Հնդկաստանում, Բութանում, Բիրմայում և Չինաստանում:

Կոլիբրի

Կոլիբրիներից շատերը 7-12 սմ երկարություն ունի: Դրանք հիմնականում բնակվում են Ամերիկայում: Կոլիբրին կարող է վայրկյանում 50-200 անգամ թափահարել թևերը և կարող են մեկ ժամում 54 կմ թռչել:

Բադակտուց 

Այս կենդանին դասվում է կաթնասունների շարքին, սակայն վերջիններիս շարքից միակն է, ով ձագեր ունենում է ձվադրման միջոցով: Բացի այդ՝ ի տարբերություն մյուս կաթնասունների՝ բադակտուցը թունավոր է:

 

ֆլամինգո

Սովորական կամ վարդագույն ֆլամինգոն, ֆլամինգոնմանների դասին պատկանող թռչուն է, տարածված է Հարավային Եվրոպայում, Հարավարևմտյան Ասիայում և Աֆրիկայում։ Տնային բադից խոշոր թռչուն է, պարանոցն ու ոտքերը անհամաչափ երկար են, կտուցը շատ մեծ չէ։ Աչքի է ընկնում գեղեցիկ կեցվածքով։ Թռչում է արագ, ուղիղ գծով՝ թևերի հաճախակի թափահարումով։ Թռիչքի ընթացքում պարանոցն երկայնակի ձգված է դեպի առաջ, իսկ ոտքերը դեպի պոչը։ Ձայնը ցածր է, նման երկարաձիգ գղգղոցի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով