Posted in Հայրենագիտություն

Արա Գեղեցիկ և Շամիրամ

277171-1

Ասորեստանի թագուհին՝ Շամիրամը, շատ էր տանջվում անփոխադարձ սիրուց Հայաստանի տիրակալ Արա Գեղեցիկի հանդեպ: Բայց նրա բոլոր փորձերը գայթակղել Արա Գեղեցիկի սիրտը ապարդյուն էին: Բոլորին ում Շամիրամն ուղարկում էր Ասորեստանից շռայլ ընծաներով, Արան ետ էր ուղարկում: Դրա համար էլ, որ Շամիրամը պահեց իր հոգում մահացու ոխը: Քիչ անց նա հայտարարեց, որ պատերազմով է գալու Հայաստան, որպեսզի բռնի ուժով գրավի և երկիրը, և հպարտ թագավորին:

Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ սարի ստորոտից ոչ հեռու, մի զմրուխտագույն դաշտավայրում: Երեկոյան Ասորեստանի զինվորները սկսեցին ճնշել հայկական զորքերին: Այդ ժամանակ Շամիրամը հրամայեց գերի վերցնել հայ թագավորին: Բայց Արա Գեղեցիկի զինվորները որոշել էին՝ մահ կամ ազատություն: Նրանք նետվում էին գեղարդների վրա ու թույլ չէին տալիս, որ թշնամին մոտենա: Եվ հենց այդ ժամանակ Ասորեստանի թագուհու սիրեկաններից մեկը վիրավորեց թունավոր նետով հայ թագավորին. նա ուզում էր այդպիսով ազատվել գեղեցիկ մրցակցից: Continue reading “Արա Գեղեցիկ և Շամիրամ”

Posted in Հայրենագիտություն

Առասպել լավաշի մասին

064

Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ: Continue reading “Առասպել լավաշի մասին”

Posted in Հայրենագիտություն

Վաղարշապատի պատմություն

Ես ծնվել եմ և մեծացել եմ Վաղարշապատ քաղաքում։  Մենք  սիրում  ենք քաղաքը կոչել Էջմիածին։ Իմ տան հասցեն է քաղաք   Էջմիածին,   Իսակով  փողոց, հինգերորդ  փակուղի,  յոթերորդ  տուն։

Քաղաքը    տարբեր ժամանակներում ունեցել  է  տարբեր   անուններ՝ Վարդգեսավան, Վաղարշապատ,  Արտիմեդ, Էջմիածին։

Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկի որդի Վաղարշ թագավորը՝ Վարդգեսավանը պատում է պարսպով ու մեծ պատվարով, դարձնում թագավորանիստ քաղաք՝ վերանվանելով այն Վաղարշապատ կամ Նոր Քաղաք։ Continue reading “Վաղարշապատի պատմություն”