Posted in 3- դասարան, Հարցացյույց

Պարի մասին

Ամենայն հավանականությամբ՝ պարն արվեստներից հնագույնն է, արտահայտում է ամենավաղնջական ժամանակներում մարդու հոգում ծնունդ առած պահանջմունքը՝ մյուս մարդկանց հաղորդելու իր ցնծությունը, վիշտը և հոգին համակած այլ հույզեր՝ իր մարմնի շարժումների միջոցով։ Նախնադարյան մարդու կյանքի գրեթե բոլոր իրադարձությունները — ծնունդը։ Դրանով են արտահայտվել անձրևի, արևի լույսի, բերքառատության, պաշտպանության, ներման համար խնդրանք-աղաչանք-պաղատանքները։

Պարի գլխավոր բնութագրական հատկանիշներն են՝ 1. ռիթմը, 2. պարի «գծապատկերը»՝ պարային կոմպոզիցիայում շարժումների համադրումը, 3. դինամիկան՝ շարժումների թափի ու լարվածության փոփոխությունների հերթագայումը, 4. տեխնիկան։ Պարի արտահայտչականության տեսակետից կարևոր դեր է վերապահված նաև դիմախաղին, ձեռքերի, մատների ժեստերին, և, իհարկե, տարազին։ Կարևորվում է հատկապես կատարման տեխնիկան՝ մարմնին տիրապետելու աստիճանը և հիմնական պարաքայլերի ու դիրքերի կատարման վարպետությունը։

Պարի բնորոշումը մեծապես կախված է պատմական ու մշակութային ենթատեքստերից։ Այսպես. Հևլոք Էլլիսը պարը բնութագրում է իբրև սեռական խթանի (սեքսուալ իմպուլսի) վիրտուոզ զարգացում։