Posted in Մայրենի 4-րդ

Քարանձավում

Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում: Հայր արջը իր տակ մի քիչ խոտ է փռում և չորացրած տերևներ, իսկ մայր արջը փառավոր անկողին է պատրաստում՝ հատկապես փափուկ խոտերից և մամուռից: Կարծում եք իր հարմարավետության համա՞ր: Ո՛չ, ձագեր պիտի բերի, փափուկ անկողինը նրանց համար է պատրաստում:

Եվ փետրվարին, երբ դրսում բուքն է ոռնում, մայր արջն անձավի տաք խորքում աշխարհ է բերում իր զավակներին՝ երկու, երեք, երբեմն՝ նույնիսկ չորս քոթոթ: Դրանք մերկ, կույր և փոքրիկ արարծներ են, ամեն մեկը մի բռնուցքի չափ: Վայելում են մայրական կաթը, քնում են իրենց մոր ջերմ գրկում և դանդաղ մեծանում:

Իսկ մա՞յրը: Նա քնում է մինչև գարուն և քնած (կամ կիսաքուն) էլ կերակրում, մեծացնում է իր քոթոթներին: Նրանց կերակրում է, իսկ ինքը ոչինչ չի ուտում: Իսկ ինչո՞վ է սնվում: Աշնանը հավաքած ճարպով: Դա վիտամիններով հարուստ և շատ սննդարար ճարպ է: Չէ՞ որ արջն այդ ճարպը կուտակել է աշնանը կերած պտուղներից՝ կաղին, հաճար, տանձ, խնձոր, զկեռ, սիզն, մասուր, հաղարջ: Այս պտուղների մեջ շատ արժեքավոր սննդանյութեր կան: Ճարպը շնչառության միջոցով դառնում է և՛ սնունդ, և՛ ջուր, և՛ կաթ: Այնպես որ արջերը գարնանն իրենց անձավներից դուրս են գալիս խիստ նիհարած, առանց ճարպի:

  1. Տեքստում հանդիպած հարցական նախադասությունններն ընդգծի՛ր: /1 միավ ./
  • Բնագրի համաձայն,  ինչպիսի՞ անկողին է պատրաստում իր համար / 2 միավ ./

Հայր արջը —խոտ է փռում և չորացած տերևներ

Մայր արջը —փառավոր անկողին, մամուռից և փափուկ խոտից

  • Ինչպիսի՞ն են արջի նորածին ձագերը: Դուրս գրի՛ր նրանց նկարագրող հատվածը: /1 միավ. /                          Դրանք մերկ, կույր և փոքրիկ արարծներ են, ամեն մեկը մի բռնուցքի չափ։
  • Ինչո՞վ է սնվում մայր արջը: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: /1 միավոր /
  • պտուղներով
  • ջրով
  • ճարպով
  • Մայր արջն ինչպե՞ս է կուտակում ճարպը:  /2 միավ. /
  • Աշնանը կերած պտուղներից
  • Աշանը կերած ճարպերից
  • Ճարպը կուտակվում է ինքն իրեն
  • Հատկանիշ ցույց տվող, (ինչպիսի՞) հարցին պատասխանող բառերը ընդգծի՛ր կարմիրով, իսկ գործողություն ցույց տվող (ի՞նչ է աում, ի՞նչ է լինում) հարցերին պատասխանող բառերը՝ կանաչով: / 1 միավ. /
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները: /1միավոր /
  • Ճարպ- յուղ
  • Սնվել-ուտել
  • Անկողին-մահիճ
  • Մերկ-տկլոր
  • Տեքստից բառակապակցություններ դո՛ւրս գրիր: /1 միավոր/                                                                               Փառավոր անկողին, չորացած տերևներ, արժեավոր սննդանյութեր, մայրական կաթ։
  • Գտի՛ր տրված նախադասության ենթական  (ո՞վ, ի՞նչը) ու ստորոգյալը (ի՞նչ է անում): Ենթական ներկի՛ր կանաչով, իսկ ստորոգյալը՝ կարմիրով:  /2 միավոր/

Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում:

Ստուգի՛ր առաջադրանքները և ըստ միավորների գնահատի՛ր կատարածդ աշխատանքը։

Posted in Մայրենի 4-րդ

Քամին ու տերևը

Անտառում ապրում էր մի գեղեցիկ տերև։ Նա շատ էր սիրում անտառը։ Ամեն օր քնում էր, արթնանում։ Այնտեղ շատ գեղեցիկ էր։ Տերևը երազում էր ճամփորդել, ուրիշ տեղեր գնալ։

Մի անգամ էլ եկավ աշունը և տերևները սկսեցին նոր գույներ ստանալ։ Փոքրիկ տերևը շատ էր հավանել իր դեղին գույնը։ Քամին ամեն օր գալիս էր և պոկում տերևներին ու տանում։

Մի օր տերևը խնդրեցքամուն իրեն էլ տանել։ Քամին մեղմորեն պոկեց տերևին և քշեց տարավ։

Տերևը տեսավ շատ բաներ, ուրախացավ։ Քամին էլ տերևի հետ էր ընկերացել, ։ Միասին շարունակեցին իրենց ճանապարհը։

Posted in Մայրենի 4-րդ

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,Շշուկով դիպավ իր հարևանին,Խշխշաց հանկարծ իմ գլխի վերևՈւ տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզվածՈւ ոսկեզօծված գլուխն օրորում,Իր մեծ գրկի մեջ քամու համբուրածՓոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,Երկինք էր հասնում խշշոցը նրա…Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Continue reading “Քամու համբույրը”

Posted in Մայրենի 4-րդ

Հոգևոր ընթերցում

Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս

Եվ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով,

Այս անգամ դարձյա՛լ միևնույն ոճով դիմելով ես քեզ,

Ամենապարգև քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու:

Պաղատում եմ իբրև մեռյալ՝ կենդանի անմահ Աստծուդ,

Փառքիդ հանդեպ իմ անարգությունը խոստովանելով,

Ինչպես և քո բարությունն իմ չարության դիմաց.                                                                                                                      Որոնցով հաղթվեցի ինքս, քան թե բուժվեցի, Ամաչեցի, քան թե համարձակվեցի, Ուխտակորույսս ես և ավանդամոռաց:

Continue reading “Հոգևոր ընթերցում”

Posted in Մայրենի 4-րդ

Ընթերցարան

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Continue reading “Ընթերցարան”

Posted in Մայրենի 4-րդ

Հայրենիքիս

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ՝
Ցորեն արտով ծփու՜ն:
Կանչում եմ ես լուսաբարբառ
Քո սիրակեզ կոչով,
Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
Քո հնագեղ ոճով:
Վա՝ռ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու հավերժո՜ղ իմ Հայաստան,
Անուն քաղցր ու վսեմ:
Posted in Մայրենի 4-րդ

Իսահակյանը Կոմիտասի մասին

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուրնա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:
———
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…

Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:

Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:

Կոլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները ընդունեցին հայ երաժշտության ինքնուրույնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ, մի նոր համամարդկային հարստություն:

ԿոմիտասՀիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացաց էի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:

– Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…

Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. Նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը…

1949թվ.

Posted in Մայրենի 4-րդ

Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս

Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս
Եվ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով,
Այս անգամ դարձյա՛լ միևնույն ոճով դիմելով ես քեզ,
Ամենապարգև քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու:
Պաղատում եմ իբրև մեռյալ՝ կենդանի անմահ Աստծուդ,
Փառքիդ հանդեպ իմ անարգությունը խոստովանելով,
Ինչպես և քո բարությունն իմ չարության դիմաց.
Որոնցով հաղթվեցի ինքս, քան թե բուժվեցի, Ամաչեցի, քան թե համարձակվեցի, Ուխտակորույսս ես և ավանդամոռաց: