Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում: Հայր արջը իր տակ մի քիչ խոտ է փռում և չորացրած տերևներ, իսկ մայր արջը փառավոր անկողին է պատրաստում՝ հատկապես փափուկ խոտերից և մամուռից: Կարծում եք իր հարմարավետության համա՞ր: Ո՛չ, ձագեր պիտի բերի, փափուկ անկողինը նրանց համար է պատրաստում:
Եվ փետրվարին, երբ դրսում բուքն է ոռնում, մայր արջն անձավի տաք խորքում աշխարհ է բերում իր զավակներին՝ երկու, երեք, երբեմն՝ նույնիսկ չորս քոթոթ: Դրանք մերկ, կույր և փոքրիկ արարծներ են, ամեն մեկը մի բռնուցքի չափ: Վայելում են մայրական կաթը, քնում են իրենց մոր ջերմ գրկում և դանդաղ մեծանում:
Իսկ մա՞յրը: Նա քնում է մինչև գարուն և քնած (կամ կիսաքուն) էլ կերակրում, մեծացնում է իր քոթոթներին: Նրանց կերակրում է, իսկ ինքը ոչինչ չի ուտում: Իսկ ինչո՞վ է սնվում: Աշնանը հավաքած ճարպով: Դա վիտամիններով հարուստ և շատ սննդարար ճարպ է: Չէ՞ որ արջն այդ ճարպը կուտակել է աշնանը կերած պտուղներից՝ կաղին, հաճար, տանձ, խնձոր, զկեռ, սիզն, մասուր, հաղարջ: Այս պտուղների մեջ շատ արժեքավոր սննդանյութեր կան: Ճարպը շնչառության միջոցով դառնում է և՛ սնունդ, և՛ ջուր, և՛ կաթ: Այնպես որ արջերը գարնանն իրենց անձավներից դուրս են գալիս խիստ նիհարած, առանց ճարպի:
- Տեքստում հանդիպած հարցական նախադասությունններն ընդգծի՛ր: /1 միավ ./
- Բնագրի համաձայն, ինչպիսի՞ անկողին է պատրաստում իր համար / 2 միավ ./
Հայր արջը —խոտ է փռում և չորացած տերևներ
Մայր արջը —փառավոր անկողին, մամուռից և փափուկ խոտից
- Ինչպիսի՞ն են արջի նորածին ձագերը: Դուրս գրի՛ր նրանց նկարագրող հատվածը: /1 միավ. / Դրանք մերկ, կույր և փոքրիկ արարծներ են, ամեն մեկը մի բռնուցքի չափ։
- Ինչո՞վ է սնվում մայր արջը: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: /1 միավոր /
- պտուղներով
- ջրով
- ճարպով
- Մայր արջն ինչպե՞ս է կուտակում ճարպը: /2 միավ. /
- Աշնանը կերած պտուղներից
- Աշանը կերած ճարպերից
- Ճարպը կուտակվում է ինքն իրեն
- Հատկանիշ ցույց տվող, (ինչպիսի՞) հարցին պատասխանող բառերը ընդգծի՛ր կարմիրով, իսկ գործողություն ցույց տվող (ի՞նչ է աում, ի՞նչ է լինում) հարցերին պատասխանող բառերը՝ կանաչով: / 1 միավ. /
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները: /1միավոր /
- Ճարպ- յուղ
- Սնվել-ուտել
- Անկողին-մահիճ
- Մերկ-տկլոր
- Տեքստից բառակապակցություններ դո՛ւրս գրիր: /1 միավոր/ Փառավոր անկողին, չորացած տերևներ, արժեավոր սննդանյութեր, մայրական կաթ։
- Գտի՛ր տրված նախադասության ենթական (ո՞վ, ի՞նչը) ու ստորոգյալը (ի՞նչ է անում): Ենթական ներկի՛ր կանաչով, իսկ ստորոգյալը՝ կարմիրով: /2 միավոր/
Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում:
Ստուգի՛ր առաջադրանքները և ըստ միավորների գնահատի՛ր կատարածդ աշխատանքը։