Posted in 3- դասարան, Մայրենի, Ստուգատես

Ես կարողանում եմ հորինել

Լինում է չի լինում մի երկիր է լինում։ Այս երկրում ապրում էին միայն բաղաձայն տառերը։ Նրանք խոսում էին իրար հետ, բայց ոչինչ չէին հասկանում։ Բ տառը ասում էր միայն բ, Գ տառը ՝ գ։ Նրանք բոլորը միայնակ էին ապրում։ Մի անգամ այս երկիր հյուր եկան ձայնավորները։ Նրանք ծանոթացրեցին բաղաձայններին։ Բոլորն ընկերացան և արդեն սկսեցին հասկանալ իրար։ Բ տառը ասեց բարև, Գ տառը՝ գիտունիկ, իսկ Դ տառը ՝ դպրոց։ Բոլոր տառերը միացան իրար և դարձան այբուբեն։