Posted in Բնագիտություն-4րդ

Բնություն

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է, բոլոր կենդանի օրգանիզմները ՝ բույսերը, սնկերն ու կենդանիները ինչպես նաև մարդը,որոնք բնության կենդանի մարմիններն են։ Քարը, ավազը , արեգակը , լուսինը ,մետաղները ՝ անկենդան մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների մարդը օժտված է բանականությամբ, որի օգնությամբ ճանաչում և տնօրինում է բնությանը։ Continue reading “Բնություն”

Posted in Հայրենագիտություն

Արա Գեղեցիկ և Շամիրամ

277171-1

Ասորեստանի թագուհին՝ Շամիրամը, շատ էր տանջվում անփոխադարձ սիրուց Հայաստանի տիրակալ Արա Գեղեցիկի հանդեպ: Բայց նրա բոլոր փորձերը գայթակղել Արա Գեղեցիկի սիրտը ապարդյուն էին: Բոլորին ում Շամիրամն ուղարկում էր Ասորեստանից շռայլ ընծաներով, Արան ետ էր ուղարկում: Դրա համար էլ, որ Շամիրամը պահեց իր հոգում մահացու ոխը: Քիչ անց նա հայտարարեց, որ պատերազմով է գալու Հայաստան, որպեսզի բռնի ուժով գրավի և երկիրը, և հպարտ թագավորին:

Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ սարի ստորոտից ոչ հեռու, մի զմրուխտագույն դաշտավայրում: Երեկոյան Ասորեստանի զինվորները սկսեցին ճնշել հայկական զորքերին: Այդ ժամանակ Շամիրամը հրամայեց գերի վերցնել հայ թագավորին: Բայց Արա Գեղեցիկի զինվորները որոշել էին՝ մահ կամ ազատություն: Նրանք նետվում էին գեղարդների վրա ու թույլ չէին տալիս, որ թշնամին մոտենա: Եվ հենց այդ ժամանակ Ասորեստանի թագուհու սիրեկաններից մեկը վիրավորեց թունավոր նետով հայ թագավորին. նա ուզում էր այդպիսով ազատվել գեղեցիկ մրցակցից: Continue reading “Արա Գեղեցիկ և Շամիրամ”